Ընտանեկան Լոտո՝ Առաջին Հեռուստախաղ: Ինչպես էր սկսվում Մեծ Խաղը:

14.01.2018 – ին Armenia Lottery -ում տրամադրությունը իսկապես շատ տոնական էր: Վերջապես եկել էր բոլորի կողմից երկար սպասված Ընտանեկան Լոտոյի առաջին հեռուստախաղի օրը:

Գրեթե 3 ամիս Armenia Lottery -ի ողջ անձնակազմը անդադար պատրաստվում էր տոնական հեռուստախաղին: Կատարված հսկայական աշխատանքը, թե ′ մեր և թե′ մեր գործընկերների կողմից, տվեց իր արդյունքը:

Հեռուստախաղի հաղորդավարները սիրված դերասաններ Սարգիս և Մանո Գրիգորյաններն էին: Նրանց դրական էներգիան փոխանցվել էր նաև էկրաններից այն կողմ:

Վստահ ենք՝ բոլորդ գիտեք, որ Հեռուստախաղին կարելի էր մասնակցել խաղալով Ընտանեկան Լոտո և հավաքելով 25 թիվը: Հեռուստախաղին մասնակցությունը հնարավորություն էր տալիս շահել 5.000.000 դրամ: 5.000.000 դրամը կլիներ այն հաջողակինը, ում վիճակախաղի 6 թվերը կհամընկնեին խաղապարկից հանված թվերի հետ:

Հեռուստախաղի արդյունքում պարզ դարձավ, որ 6 թվով շահող չի գրանցվել, այդ պատճառով հեռուստախաղի գլխավոր շահումը բաժանվեց 5 թվով համընկնում ունեցող 7 մասնակիցների միջև: Էդգար Մնացականյանը, Իննա Վարտանյանը, Աշոտ Ունուսյանը և Նունե Աթոյանը, արդեն հասցրել են ստանալ իրենց խոշոր շահումը՝ 814.286 դրամը: Ավելացնենք, որ հեռուստախաղում ընդհանուր թվով շահեց 13.341 մարդ, իսկ ընդհանուր շահումային ֆոնդը կազմեց 15.180.002 դրամ:

Armenia Lottery -ին բացի Հեռուստախաղից ևս մեկ անակնկալ էր պատրաստել բոլորի համար: Խոսքը Հեռախոսային խաղի մասին է, որին կարող էր մասնակցել հեռախոս ունեցող յուրաքանչյուր մարդ:

Պարկից հանվեցին 6 պատահական թվեր: Րոպեներ անց մեր օպերատորներին զանգահարեց Ջուլիետա Համբարձումյանը և հայտնեց, որ իր հեռախոսահամարի վերջին 6 թվերը համընկել են պարկից հանված թվերի հետ:

Ջուլիետան շահեց հեռախոսային խաղի գլխավոր մրցանակը՝ հեռուստացույց:

Ուրախալի լուր՝ Ընտանեկան Լոտոյի հեռուստախաղերը լինելու են շարունակական: Հաջորդ հեռուստախաղի օրն արդեն հայտնի է: Մարտի 12-ին հարմար տեղավորվում ենք հեռուստաէկրանի առջև ու հետևում խաղի ընթացքին:

Մասնակցության կանոնները չեն փոխվել, այնպես որ շտապեք ձեռք բերել Ընտանեկան լոտոյի նոր տոմսեր, հավաքել 25 միավոր ու հայտնվել հեռուստախաղարկությունում:
Դե′, հաջողակներ, Ձեզ տեսնենք: Թող որ բախտն այս անգամ հենց Ձեզ ժպտա: