Ամերիկայի Միչիգան նահանգի բնակիչը, ով վիճակախաղով շահել էր 2 մլն դոլար, բացատրել էր, թե ինչում է իր հաջողության գրավականը:
Իրականում, ամեն ինչ շատ պարզ է. նա սիրում է կենտ թվեր և առանց բացառության միշտ գնում կենտ թվերով վիճակախաղի տոմսեր:
Իր խոսքերով, նա նկատել էր տոմսը դեռ հեռվից և երբ վաճառողուհուց իմացել էր, որ դա 21 թվով տոմսն է, նա առանց վարանելու գնել էր այն: Տեղում ջնջելով և իմանալով, որ շահել է՝ նա առանց որևէ բան ասելու իր ընկերոջը կամ վաճառողուհուն, վազել էր դեպի իր մեքենան:
Տվյալ վիճակախաղի օրենքների համաձայն շահողը կարող էր ստանալ իր գումարը մաս-մաս, կամ միանվագ՝ հրաժարվելով որոշակի գումարից:
Նա ընտրեց 2-րդ տարբերակը և ստացավ կանխիկ 1.3 միլիոն դոլար:
22-ամյա հաղթողը, ով չի ցանկացել հայտնել իր անունը, պլանավորում է շահած գումարով գնել մեքենա, իսկ մնացած գումարով որոշակի ներդրում կատարել՝ հավատալով, որ իր տարիքում դա ուղղակի հիանալի շանս է ապագան բարեկեցիկ կառուցելու համար: