Հաջողակ Ամուսնությունը

Ավստրալիական Մելբուրն քաղաքի բնակչուհին վիճակախաղի տոմսում նշել էր իր և ամուսնու ամուսնության օրը և շահել 9.6 միլիոն ավստրալիական դոլար:
Կինը երկու տոմս էր գնել իր և ամուսնու ամուսնության 19-ամյակի հետ կապված: Առաջին մրցանակը ստանալու համար անհրաժեշտ էր կռահել 8 թիվ:
Նա նշել էր ամուսնության տարեթվերն ու երեխաների ծննդյան օրերը:
Թվերի համադրությունը պարզվեց ավելի քան լավն էր և քանի որ երկու տոմսն էլ լրացվել էին միևնույն թվերով շահումը կրկնապատկվեց:
Արդյունքում 20 տարվա ընթացքում յուրաքանչյուր ամիս նա կստանա 40 հազար ավստրալիական դոլար:
Կինը պատրաստվում է շահած գումարներն օգտագործել պարտքերը մարելու, նոր մեքենա գնելու և վաղեմի երազանքն իրականացնելու համար՝ ամուսնու հետ մեկնել Պորտ-Դուգլաս,որտեղ միշտ երազել են գնալ,բայց միջոցները չեն բավականացրել: