Հունիսի 1-ը տարվա 152-րդ և ամռան առաջին օրն է:Բացի այդ այս օրն ունի չափազանց կարևոր նշանակություն՝ 1925-ին Ժնևում երեխաների պաշտպանության համար հրավիրված համաշխարհային կոնֆերանսում այն ընդունվեց, որպես Երեխաների պաշտպանության միջազգային օր:
Թե ինչու հունիսի 1՝ հստակ չէ, ամեն դեպքում երեխաներն իրենց պաշտպանված և սիրված պետք է զգան ամեն օր, իսկ հունիսի 1-ն ուղղակի առիթ է նրանց օրն էլ ավելի հեքիաթային դարձնելու և օրվա իմաստը ինքներս մեր մեջ արժևորելու համար:
Մեր օրերում այս օրը պետք է կարևորել մանուկների պաշտպանությունը սովից, պատերազմներից, բռնությունից և ապահովել նրանց պայծառ ապագան։
Հայաստանի տարբեր մարզերում և Երևանում երեխաների համար կազմակերպվել էին բազմաթիվ միջոցաումներ. ArmeniaLottery-ն ևս անմասն չմնաց:
Մենք ևս փորձեցինք մեր փոքրիկ լուման ներդնել՝ երեխաների օրն ավելի վառ ու հիշարժան դարձնելու համար:
Եվս մեկ անգամ շնորհավորում ենք մեր մանուկներին՝ մաղթելով անհոգ և պայծառ մանկություն: