Մեր մասին

Մեր պատմությունը սկիզբ է առնում հեռավոր 1999 թվականից, երբ «Ընտանեկան Լոտո»–ն առաջին անգամ անցկացրեց հեռուստատեսային վիճակախաղ: Հեռուստատեսային վիճակախաղերը անչափ սիրվեցին հանրության կողմից: Արդեն 2001 թվականին շուկա դուրս բերվեցին առաջին ակնթարթային վիճակախաղերը: Դրանք ազդարարեցին հայրենական վիճակախաղերի նոր դարաշրջանը, որն ընթանում է մինչ այսօր: Այս 18 տարիների ընթացքում «Ինտեր Լոտո»-ն անցավ բազմաթիվ փորձությունների, թեժ մրցակցության, այլ դժվարությունների միջով, վաստակեց մեր հայրենակիցների հավատքն ու վստահությունը, զարգացավ, հզորացավ և XXI դար մուտք գործեց ավելի ուժեղ, վստահ, գիտելիքներով հարուստ, պատրաստ նոր բարձունքներ գրավելուն: 18 տարի շարունակ տասնյակ հազարավոր մեր հայրենակիցներ արժանացել են բնակարանների, մեքենաների, թանկարժեք համակարգչային, էլեկտրա–տեխնիկայի, ոսկու ձուլակտորների, խոշոր դրամական գումարների և այլ շահումների:

Մեր գործընկերները

Մեր առաքելությունն է մարդկանց պարգևել ուրախություն, հավատք սեփական հաջողությանը, խոշոր շահումների բերկրանք, դրական լիցքեր: Մեր առաքելությունն է փոխել մարդկանց կյանքը: Եվ մասամբ դա մեզ հաջողվել է. հազարավոր ընտանիքների համար վիճակախաղով շահումը դարձել է շրջադարձային իրադարձություն, փոխել կյանքի ընթացքը: Վիճակախաղով շահումները դարձել են ամուսնությունների, այլ երկրներից Հայաստան վերադառնալու, ֆինանսական վիճակը բարելավելու առիթ:

Կարևոր տարեթվեր

  • 2019

    2019-ը մեկնարկեց Ընտանեկան Լոտո+ վիճակախաղի Առաջին հեռուստախաղարկությամբ, որը տեղի ունեցավ Հունվարի 14–ին: Հերթական KIA RIO-ն գտավ իր երջանիկ շահողին: Շուկա դուրս բերվեցին նոր՝ 5 Իքս Մանի և Լոտո Բանկ վիճակախաղերը:

    Շահողների տեսանյութեր
    Տեսահոլովակներ
    Տոմսեր
  • 2018

    2018 թ. - ի հենց սկզբին Armenia Lottery - ում տեղի ունեցավ 2 կարևոր իրադարձություն՝ կայացավ Ընտանեկան Լոտո - ի առաջին Հեռուստախաղը և կրկին շուկա վերադարձավ շատ սպասված Ազնիվ Խաղ - ը:

    Շահողների տեսանյութեր
    Տեսահոլովակներ
    Տոմսեր
  • 2017

    2017 թվականը ազդարարեց միանգամից մի քանի նոր վիճակախաղերի մուտքը շուկա: Բլոտ և Չինգաչունգ վիճակախաղերը շատ արագ սիրվեցին մեր հայրենակիցների կողմից: Մեծ հաջուղությւոն ունեցավ նաև Սուպերշաբթի տոմսո, իսկ հոլովակը դարձավ համացանցի հիթը: 2017–ին իրականացվեցին նաև բոլոր տոմսերի և կայքի ռեդիզայնը:

    Շահողների տեսանյութեր
    Տեսահոլովակներ
    Տոմսեր
  • 2016

    2016–ին իրականացվեցին մի քանի խոշոր նախագծեր: Թողարկվեց ընկերության կայքը: Իրականացվեց Ռեբրենդինգ՝ հայտարարելով արդեն Armenia Lottery–ի շուկա դուրսբերումը: Գարնանը Տոնական Լոտո–ով խաղարկվեցին 25.000–ից ավել իրային շահումներ և Իսպանիայի 25 Ուղևորություններ: Շուկա մուտք գործեցին մանգամից մի քանի նոր վիճակախաղեր՝ Հաջողակ Ուղի, Հաջողության Անիվ, Լոտո Smile–իկ և VIP Զառ: Գրանցվեցին բազմաթիվ խոշոր շահումներ, այդ թվում՝ մի քանի Suzuki Vitara և Daewoo Matiz ավտոմեքենաներ:

    Շահողների տեսանյութեր
    Տեսահոլովակներ
    Տոմսեր
  • 2015

    2015 թվականի ընթացքում ամենանշանակալից իրադարձություններից մեկը դարձավ շատ սիրված և սպասված ԶԱՌ վիճակախաղի վերադարձը շուկա, այն էլ նոր՝ Դոմինո վիճակախաղի հետ միասին: Եվս երկու վիճակախաղեր՝ Փող Կյանքի Համար և 50/50–ը նույնպես հաջողություն ունեցան: Շարունակվեց Հայ Լոտո–ով դեռ 2014–ին մեկնարկած 10 ավտոմեքենաների խաղարկությունը:

    Շահողների տեսանյութեր
    Տեսահոլովակներ
    Տոմսեր
  • 2014

    2014–ին տեղի ունեցան մի քանի նշանակալից իրադարձություններ: Նախ, հենց տարվա սկզբին շուկա մուտք գործեցին երկու նոր վիճակախաղեր՝ Աշխատավարձ և Բինգո: Երկուսն էլ բավականին սիրվեցին, հատկապես՝ Աշխատավարձը: Սակայն տարվա կարևորագույն իրադարձությունը Մեծ Հաջողություն տոմսով Բնակարանի խաղարկությունն էր, որն ունեցավ բավականին հետաքրքիր պատմություն: Բանն այն է, որ շահողը՝ գյումրեցի Արթուր Ղազարյանը խաղարկության պահին գտնվում էր Մոսվայում, և նրան հաջողվեց գտնել միայն մի քանի օր հետո: Այս զարմանալի պատմությունը երկար ժամանակ բոլլորի ուշադրության կենտրոնում էր: Հաջողությամբ շուկա մուտք գործեցին նաև Լոտո Սլոթ, Տաքսի Լոտո և 7D վիճակախաղերը:

    Շահողների տեսանյութեր
    Տեսահոլովակներ
    Տոմսեր