Ռուսաստանի պատմության մեջ խոշորագույն Ջեքփոթը:

Ռուսաստանի պետական վիճակախաղով՝ Stoloto – ով, Նատալիա Վլասովան շահել է ավելի քան կես միլիարդ ռուբլի (8.5 միլիոն ԱՄՆ դոլար), ինչը ռեկորդային է Ռուսաստանում վիճակախաղերի ողջ պատմության ընթացքում:

Վորոնեժի շրջանից 63 – ամյա Նատալիա Վլասովան իր դուստր Քեթրինի հետ միասին, ստացան իրենց գրեթե 506 միլիոն ռուբլի շահումը վիճակախաղի գրասենյակից:

Նատալիան գնել է իր տոմսը տեղական փոստային բաժանմունքից: Նա մեկ շաբաթ շարունակ կարծել է, որ ոչնինչ չի շահել:

Սակայն, երբ Նատալիան և նրա ընտանիքը տեսնում են հեռուստացույցով, որ շահողը իրենց քաղաքից է, նրանք որոշում են ստուգել տոմսի թվերը ևս մեկ անգամ, թեև դեռ չէին էլ կռահում, որ հաղթել են:

«Երկրորդ անգամ ես ստուգեցի տոմսը վեբ-կայքում և հենց մեր հաջողակ թվերի կողքը ես տեսա ամենամեծ Ջեքփոթը », – պատմել է Նատալիայի դուստր Քեթրինը:

«Ես զգացի, թե ինչպես մտքերս խառնվեցին իրար, ես ստուգեցի թվերը ևս մի քանի անգամ, սակայն արդյունքը նույնն էր՝ մենք հաղթել էինք», – ավելացրել է Քեթրինը:

Նատալիան եւ նրա դուստրը դեռևս չեն որոշել, թե ինչպես ծախսեն շահումը, քանի որ նրանք երբեք չեն պատկերացրել, թե ինչպես կարելի է ծախսել այդքան մեծ գումար:

Անկախ այն բանից, թե ինչպես նրանք կվարվեն գումարի հետ, մայրը և դուստրը վստահ են, որ շահումի մի մասը կտրվի բարեգործության: