Բրիտանացի գիտնականները փորձել են պարզել, թե ո՞ր մասնագիտության տեր անձիք են ամենահաջողակները և ովքե՞ր են գրանցել ամենաշատ շահումները:
Հաջողակ մասնագետների առաջին հորիզոնականում են գործավարները և ադմինիստրատիվ աշխատանք կատարող մասնագետները: Կարելի է ենթադրել, որ նրանց չի բավարարում օֆիսային աշխատանքն ու աշխատավարձը և նրանք փորձում են գտնել կողմնակի հեշտ եկամուտ ձեռք բերելու աղբյուր: Սոցիոլոգները պարզել են, որ վերջին 20 տարվա ընթացքում մոտ 2000 անձ, ով կատարում է գրասենյակային աշխատանք՝ հաղթել է վիճակախաղում և իր հաշվի վրա վիճակախաղ կազմակերպող ընկերությունների կողմից փոխանցվել են միլիոնավոր ֆունտեր:
Երկրորդ հորիզոնականում են վարորդները: Աշխատանքի բերմամբ նրանք հաճախ լինում են տարբեր տեղերում և գնում են տարբեր վիճակախաղերի տոմսեր, որոնք և նրանց հաջողություն են բերում:
Մեր ցանկում <<բրոնզե>> հաջողության մեդալը ստանում են խոհարարները, և եթե վարորդների դեպքում մենք գտանք տրամաբանական պատճառ, թե ինչու՞ հենց նրանք, ապա այս դեպքում մենք այդ պատճառը չունենք: Բայց, ինչպես տեսնում եք, թվերը խոսում են նրանց փոխարեն:
Չորրորդ հորիզոնականում են մաքրուհիները: Միգուցե տիեզերքը ևս ցանկանում է, որպեսզի այդ աշխատակիցների կենցաղն ավելի լավանա:
Հինգերորդ հորիզոնականում են բարերի, սրճարանների և ռեստորանների աշխատակիցներն ու նաև շինարարները: Ըստ գիտնականների կողմից դուրս գրված վիճակագրության վերջին 20 տարվա ընթացքում գրեթե նույն քանակությամբ նշված ոլորտի աշխատակիցներ հաղթել են վիճակախաղերում:
Բացի մասնագիտություններից, հետաքրքիր է նաև, թե որ սեռի ներկայացուցիչներն են ավելի հաջողակ այս հարցում:
Ամերիկացի սոցիոլոգների ուսումնասիրության համաձայն գրեթե նույն քանակությամբ կանայք և տղամարդիկ են փորձում իրենց բախտը վիճակախաղերում: Տարբերությունը կազմում է 5-7% (52-57% տղամարդիկ և 45-50% կանայք): Սակայն ըստ վիճակագրության կանայք ավելի հաճախ են հաղթում, քան տղամարդիկ, բայց միևնույն ժամանակ տղամարդկանց շահումներն ավելի խոշոր են:
Այսպիսի վիճակագրություններ կարող ենք գտնել և ուսումնասիրել հազարներով, բայց միևնույն է ոչինչ միանշանակ չէ և հաջողությունը կարող է ժպտալ յուրաքանչյուրիս, անհրաժեշտ է ընդամենը ամբողջ սրտով հավատալ դրան և տիեզերքն անպայման կօգնի մեզ: