Բենզալցակայանի աշխատակցի մարդկային արարքը

Ամերիկայի Կանզաս նահանգում բենզալցակայանի աշխատակիցը շահողին վերադարձրել է կորցրած վիճակախաղի տոմսը, որում կար 1 միլիոն ԱՄՆ դոլար շահում:
Վիճակախաղի ապագա շահողը կանգ էր առել բենզալցակայանի մոտ և մինչ նա լիցքավորում էր մեքենան, եղբայրը ստուգում էր Mega Millions-ի վիճակախաղի տոմսերը:
Ավարտելուց հետո նրանք շարժվեցին՝ չնկատելով, որ գցեցին տոմսերից մեկը:
Կորցրած տոմսը գտնում է բենզալցակայանի աշխատողը, ով ջնջում է այն, և, տեսնելով, որ շահումը կազմում է 1մլն դոլար՝ շտապում գտնելու տոմսի իրական տերերին:

Անհավանական է թվում, բայց երկար փնտրտուքներից հետո նա կարողանում է գտնել հաջողակներին և հանձնում նրանց շահած վիճակախաղի տոմսը: Հետագայում, ականատեսները պատմում էին, որ այն ինչ տեղի ունեցավ ուղղակի հնարավոր չէր պատկերացնել և տոմսերը կորցրած մարդիկ չէին հավատում իրենց աչքերին:
Իսկ ահա խանութը, որտեղից որ վաճառվել էր տոմսը, ըստ կանոնների պետք է ստանար հազար ԱՄՆ դոլար, որպես պարգևատրում: Պարզ չէ նաև լոտոյի տոմսը ետ վերադարձրած անձիք որևէ խրախուսում ստացան,թե՞ ոչ:
Պարզ է միայն, որ բարի և ազնիվ մարդիկ դեռ շատ կան, պետք է ուղղակի հավատալ և դրական հայացքով նայել մեզ շրջապատող աշխարհին: